23a2ae14-7049-4ce9-33f8-08de3c92853e_w1023_r1

Իսրայելի ԱԳ նախարարը ժամանել է Բաքու | azatutyun.am

azatutyun.am  «Իսրայելը շարունակելու է ամրապնդել հարաբերությունները Ադրբեջանի հետ»,- Բաքու կատարած աշխատանքայի այցի ընթացքում այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը։

«Հրեական մեծ համայնքը, որ տեղափոխվել է Իսրայել, ինչպես նաև Ադրբեջանում մնացած հրեաները ամուր մարդկային կամուրջ են ձևավորում օրեցօր ամրապնդվող երկկողմ հարաբերությունների համար։ Եվ մենք շարունակելու ենք ամրապնդել այդ հարաբերությունները»,- Ադրբեջանի հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սաարը։

Այսօր կեսօրին Իսրայելի ԱԳ նախարարին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են, որ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում»,-հաղորդում է APA գործակալությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն