azatutyun.am Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և նույն թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանի դատավարությունը։
Ըստ մեղադրանքի՝ կալանքի տակ պահվող Մկրտիչ Սրբազանը հոգևորականներին հարկադրել է մասնակցել Փաշինյանի դեմ հավաքներին, նաև 2021 ի ընտրություններին հրահանգել էր մասնակցել ընտրություններին և չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին։
Տեր Գարեգինը մեղադրվում է Մկրտիչ Սրբազանին օժանդակելու համար։
Այս գործով տուժող են Արամայիս Թախմազյանը՝ կարգալույծ հռչակված Տեր Թադե քահանան և Ստեփան Ասատրյանը, ովքեր չեն ընդունում կարգալուծության վճիռը:
Այսօրվա դատական նիստում դատախազը միջնորդեց ևս երեք ամսով երկարացնել Մկրտիչ սրբազանի կալանքը՝ պնդելով, թե կա ռիսկ, որ ազատության մեջ գտնվելով Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կազդի վկաների վրա: