Մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը | 1lurer.am

1lurer.am Ստրասբուրգում հունվարի 26-ին մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կտևի մինչև հունվարի 30-ը: Լիագումար նստաշրջանի կարևորագույն իրադարձություններից են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթները:

Քննարկվելու է չորս հրատապ խնդիր՝ «Սպառնալիքներ միջազգային կարգին. Գրենլանդիայի դեպքը», «Հաշվետվողականության, մարդասիրական պաշտպանության և միջազգային իրավունքի հարգանքի ապահովումը Գազայում և Արևմտյան ափին՝ հրադադարից հետո», «Եվրոպական սոցիալական խարտիայի 65-ամյակի» և «Ժողովրդավարության վերադարձը մեր վեհաժողով. խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրության ընթացակարգը բարեփոխելու հրատապ կոչ»:

Նախատեսվում են քննարկումներ նաև Ուկրաինայի համար համապարփակ, արդար և կայուն խաղաղության ապահովման և եվրոպական մայրցամաքի անվտանգության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Վեհաժողովը կանցկացնի նաև հեռացող նախագահի հրաժեշտի արարողություն ու կընտրի նոր նախագահ:

Վերջում խորհրդարանականները կքննարկեն ժողովրդավարության ամրապնդումը երիտասարդության շրջանում, սոցիալականացումը դպրոցներում, ինչպես նաև ներառական և մասնակցային կրթությունը: Վեհաժողովի եզրափակիչ օրակարգը կընդունվի նստաշրջանի առաջին օրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն