Եվրամիությունը հաստատեց ռուսական գազի ներկրման լիակատար արգելքի առաջարկը | azatutyun.am

azatutyun.am Եվրամիության խորհուրդն այսօր հաստատել է դաշինքի երկրների կողմից ռուսական գազի ներկրումից հրաժարվելու մասին որոշումը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Գործակալությունը նշում է, որ այսօր հաստատված նախագծի համաձայն՝ ԵՄ անդամ պետությունների կողմից ռուսական գազի ներկրման վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի նոյեմբերի 1-ը։

Նախագծին դեմ են արտահայտվել ԵՄ անդամ երկրներից երկուսը՝ Հունգարիան և Սլովակիան։ Հունգարիայի կառավարությունն արդեն իսկ հայտարարել է, որ ԵՄ խորհրդի այսօրվա որոշումը բողոքարկելու է Եվրոպական դատարանում։

Այս պահին Ռուսաստանը մատակարարում է ԵՄ տարածքում սպառվող գազի 13 տոկոսը։ Մինչև Ուկրաինայում պատերազմի մեկնարկը ռուսական գազի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասնում էր 40 տոկոսի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն