Ծեծել էր օտարերկրյա քաղաքացի մի կնոջ, զենքի սպառնալիքով նրան զրկել ազատությունից․ համայնքային ոստիկանների բացահայտումը

Հունվարի 22-ին Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ մայրաքաղաքի Էրեբունու փողոցի բնակիչ 33-ամյա մի տղամարդ գտնվում է Ուլնեցու փողոցի տներից մեկում, որտեղ ծեծի է ենթարկել այդտեղ բնակվող օտարերկրյա քաղաքացի 29-ամյա մի կնոջ և ապօրինի պահվող հրազենի սպառնալիքով նրան ապօրինի զրկել է ազատությունից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները մեկնել են Ուլնեցու փողոց և հիշյալ արարքները կատարելու կասկածանքով ձերբակալել 33-ամյա տղամարդուն։ Ապօրինի հրազենը հայտնաբերվել է ննջասենյակում։

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն