Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 134.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցերը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունվարի 16-ի և հունվարի 20-ի վճիռներով բավարարվել են:

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ընդհանուր 134 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 51 միլիոն 791 հազար դրամ:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երեք անձանց՝ չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը հատուցելու պահանջներով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն