Ուկրաինային ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները պատրաստ են. Զելենսկի | 1lurer.am

1lurer.am  Ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ իր երկրի համար ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները լիովին համաձայնեցված են։ «Փաստաթուղթը 100%-ով պատրաստ է, և մենք սպասում ենք, որ մեր գործընկերները հաստատեն դրա ստորագրման ամսաթիվն ու վայրը»,- ասել է նա հունվարի 25-ին՝ Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթն այնուհետև կուղարկվի ԱՄՆ Կոնգրես և Գերագույն ռադա՝ վավերացման, հավելել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև նշել է, որ Աբու Դաբիի եռակողմ բանակցություններում քննարկվել են «20 կետից բաղկացած ծրագիր ու խնդրահարույց հարցեր», և ընդգծել, որ Ուկրաինայի դիրքորոշումը Դոնբասի հարցում չի փոխվել։

Իր հերթին՝ Լիտվայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում կայուն և արդար խաղաղության հասնելու իր հանձնառությունից խուսափելու համար։

Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինան մինչև 2030 թվականը կդառնա Եվրամիության անդամ։ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը Լիտվայի ռազմավարական շահն է, ինչպես նաև քայլ դեպի կայունություն ամբողջ տարածաշրջանում՝ ընդգծել է նախագահ Նաուսեդան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն