ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել Էստոնիայի գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Ջոնաթան Վսևովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության հետագա խորացման հեռանկարներին առնչվող հարցեր՝ այս համատեքստում ընգդծելով երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը:

Անդրադարձ է կատարվել 2026թ. մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի և «Երևանյան երկխոսություն» համաժողովի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, այդ թվում նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակի ընդունումը՝ ընդգծելով վերջինիս, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված այլ ծրագրերի կյանքի կոչմամբ ակնկալվող տնտեսական հնարավորությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն