ԵԽԽՎ-ն մտահոգ է Փաշինյանի ու կաթողիկոսի միջև լարվածությամբ․ նոր բանաձև է ընդունվել

arm.sputniknews.ru: Ստրասբուրգում այսօր ընդունվել է ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանումով բանաձև, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում վեհաժողովը մտահոգություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության, ինչպես նաև այն հաղորդագրությունների առնչությամբ, որոնք վերաբերում են «եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրություններին»։ Բանաձևը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում։

Վեհաժողովը բանաձևում անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին և սպասվող ընտրություններին։ Այս համատեքստում ընդգծվել է երկրում քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացումը և պիտակավորումը։ Բանաձևում նշվում է, թե 2018-ից ի վեր Հայաստանում կայացած 3 ընտրությունները զերծ են եղել խախտումներից, ուստի վեհաժողովը վերահաստատում է պետական միջոցների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը:

«2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու համար, որ ընտրարշավը լինի հարցերի և քաղաքականության վրա հիմնված և զերծ լինի ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումների»,- նշված է հրապարակված բանաձևում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն