civilnet.am։ Միացյալ Նահանգներից հարկադիր վերադարձված անձինք են տեղափոխվել Հայաստան։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա հաղորդմամբ՝ այս պահին իրականացվում են իրավական կարգավիճակի պարզման և փաստաթղթավորման աշխատանքներ։
Թե քանի անձ է վերադարձել Հայաստան, դեռևս չի պարզաբանվում։
ԱՄՆ-ում ակտիվ գործողություններ են ընթանում անօրինական միգրանտների դեմ։ Ավելի վաղ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը նշել էր, որ Դոնալդ Թրամփի վերադարձից հետո առաջին տարվա ընթացքում գրեթե 3 միլիոն անօրինական միգրանտ լքել է ԱՄՆ-ն։ Այդ անձանցից մոտ 2,2 միլիոնը հեռացել է կամավոր, իսկ ավելի քան 675 000-ն արտաքսվել է։