Միասնական սոցիալական ծառայության պետն ազատվել է պաշտոնից և նշանակվել փոխնախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումների համաձայն՝ նոր նշանակումներ են եղել Կառավարությունում։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնից և նշանակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։

Վարչապետ որոշումներով Ագնեսա Աղաբաբյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից և նշանակվել միասնական սոցիալական ծառայության պետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն