Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանձնարարել է արտգործնախարար Պետեր Սիյարտոյին կանչել Ուկրաինայի դեսպանին Արտաքին գործերի նախարարություն՝ ի պատասխան Կիևի կողմից Բուդապեշտի հասցեին ուղղված սպառնալիքների։
Օրբանի խոսքով՝ իրենք չեն կարող թույլ տալ որևէ մեկին վտանգել Հունգարիայի ինքնիշխանությունը կամ Հունգարիայի ընտրությունների ազնվությունը։
«Անցյալ շաբաթ Ուկրաինայի առաջնորդները և նույնիսկ նախագահն ինքը խիստ վիրավորական և սպառնալից հայտարարություններ արեցին Հունգարիայի հասցեին… Մեր ազգային անվտանգության ծառայությունները․․․ եզրակացրել են, որ սա Հունգարիայի ընտրություններին միջամտելու համակարգված փորձ է», – ասել է Օրբանը տեսանյութում։
Հունգարիայում ընտրությունները կայանալու են այս տարվա ապրիլին։ Քարոզարշավի թեժացման ֆոնին Օրբանը մեղադրել է ընդդիմությանը Կիևի և ԵՄ գործադիր մարմնի հետ կապեր ունենալու համար։