Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը մինչև մայիսի 4-ը երկարաձգելու մասին օրենքը | shantnews.am

shantnews.am։ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով երկարաձգելու մասին օրենքներ՝ սկսած փետրվարի 3-ից մինչև մայիսի 4-ը՝ ըստ Գերագույն ռադայի կայքում տեղադրված տվյալների։

Գերագույն ռադան այս օրենքներն ընդունել է հունվարի 14-ին՝ 18-րդ անգամ երկարաձգելով ռազմական դրությունն ու զորահավաքը։

Ուկրաինայում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեցին 2022 թվականի փետրվարի 24-ին, որոնք այդ ժամանակվանից ի վեր բազմիցս երկարաձգվել են։

Դրանց անընդհատ երկարաձգման պատճառով երկրում խորհրդարանական, նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում, ինչից էլ օգտվում է Զելենսկին, որի նախագահական ժամկետը լրացել էր 2024 թվականի մայիսի 20-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն