Միանշանակ վարչապետի թեկնածուն ես եմ լինելու․ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան

Հայաստանում խորհրդարանական առաջիկա ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ (1999-2000 թթ․) Արամ Սարգսյանը։

Այս մասին Սարգսյանը հայտնել է կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։

«Չենք որոշել, բայց որոշելու խնդիր էլ չկա, մեր կուսակցությունում այդ առումով վաղուց որոշված է և այդ թեման ձևական է դրվելու քննարկման։ Միանշանակ կլինեմ ես վարչապետի թեկնածուն։ Կարծում եմ, որ դա օրինաչափ է», – նշել է նա։

Արամ Սարգսյանը հավելել է, որ ցանկանում է երկրի խորհրդարանում տեսնել ամբողջությամբ արևմտյան արժեքներ դավանող որևէ ուժի։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն