Վրաստանում ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը | azatutyun.am

azatutyun.am Վրաստանում ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարար Իլյա Գուդուշաուրին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, հայտնում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը:

«Ազատության» վրացական ծառայության փոխանցմամբ՝ պաշտոնավարման ընթացքում Գուդուշաուրին նաև զբաղեցրել է նախարարության գնումների մրցույթային հանձնաժողովի նախագահի պաշտոնը։շ

Ըստ քննության՝ 2022 թվականին առողջապահության նախարարությունը շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների գնման տենդեր է հայտարարել, որտեղ հաղթել է ամենացածր գինը առաջարկած ընկերությունը։ Սակայն տենդերը փոխնախարար Գուդուշաուրիի հրահանգով դադարեցվել է, և 2023 թվականին հայտարարվել է նոր մրցույթ՝ հարմարեցված մեկ կոնկրետ ընկերության համար։ «Արդյունքում նախարարությունը անհիմն վճարել է 2 138 196 լարի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն