azatutyun.am Գերմանիան և Ֆրանսիան ցանկանում են ամրապնդել ԵՄ մրցունակությունը՝ ներմուծելով դաշինքի վեց առաջատար տնտեսությունների նոր ձևաչափ, վկայում է Գերմանիայի ֆինանսների նախարարի՝ գործընկերներին ուղղված նամակը, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ։
«Ավելի ու ավելի անկանխատեսելի աշխարհաքաղաքական իրավիճակում գոյատևելու համար Եվրոպան պետք է դառնա ավելի ուժեղ և ավելի դիմացկուն», – գրել է Լարս Քլինգբեյլը, հավելելով, որ նախկինի պես շարունակելն այլևս տարբերակ չէ։
Հնարավոր միջոցառումների շարքում առաջարկվում է ավելի լավ ֆինանսավորման պայմաններ առաջարկել նոր, արագ զարգացող ընկերություններին, ամրապնդել եվրոյի դիրքերը, առավել արդյունավետ համակարգել պաշտպանական ծախսերն ու մատակարարման շղթաները։
Այս հարցերը քննարկելու համար Գերմանիայի և Ֆրանսիայի ֆինանսների նախարարները Լեհաստանի, Իսպանիայի, Իտալիայի և Նիդերլանդների գործընկերներին վաղը հրավիրել են տեսակոնֆերանսի։