Իրանի արժույթը նոր պատմական մինիմումի է հասել | azatutyun.am

azatutyun.am  Իրանի ազգային արժույթը՝ ռիալը հերթական անկումն է արձանագրել՝ դոլարի նկատմամբ հասնելով պատմական նվազագույն ցուցանիշին։

Ըստ բաց աղբյուրների, ամերիկյան մեկ դոլարն այսօր վաճառվել է 1 500 000 ռիալով։

Շաբաթներ առաջ իրանական արժույթի սրընթաց անկումն ու ապրանքների գնաճը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձան՝ փողոց դուրս բերելով տասնյակ հազարավոր իրանցիների։

Վարչակազմը բողոքի ալիքը ճնշեց բիրտ միջոցներով. իրավապաշտպան խմբերի տվյալներով՝ մոտ մեկ շաբաթ շարունակված բռնաճնշումների հետևանքով Իրանում զոհվել են տասնյակ հազարավոր ցուցարարներ, համացանցը շարունակում է մնալ վերահսկողության տակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն