Խարկովում գնացքի վրա ԱԹՍ-ների հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել | factor.am

factor.am Ուկրաինական Խարկովի մարզում գնացքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել, հայտնել է մարզային դատախազությունը։ Եվս երկու մարդ վիրավորվել է, գրում է Current time-ը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրել է, որ գնացքում, ընդհանուր առմամբ, ավելի քան 200 մարդ է եղել։ Նա ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին։

Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան սոցիալական ցանցերում գրել է, որ նախնական տեղեկություններով՝ Բարվինկովե-Լվով-Չոփ գնացքը հարձակման է ենթարկվել երեք «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերով։ Դրանք հարվածել են շոգեքարշին և ուղևորատար վագոնին՝ հրդեհ առաջացնելով։

Կուլեբան ուղևորատար գնացքի վրա հարձակումն անվանել է «ռուսական ահաբեկչության ակտ քաղաքացիական անձանց նկատմամբ», երբ «ռազմական նպատակ չկար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն