Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելեց Եռաբլուր, չպատասխանեց հարցերին | azatutyun.am

azatutyun.am։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ Բանակի օրը այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն:

Աղոթքից և հոգեհանգստյան կարգ մատուցելուց հետո Վեհափառը հեռացավ: Լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունների և եկեղեցու ղեկավարության միջև աննախադեպ սրված հակասություններին, ինչպես Վեհափառը, այնպես էլ նրան ուղեկցող հոգևորականները հրաժարվեցին պատասխանել:

«Սիրելիներ, ամեն առիթով, երբ այցելում ենք այս նվիրական վայր, մենք ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում՝ չխաթարել օրվա խորհուրդը, թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ: Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք:

Եկել ենք այստեղ՝ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև և աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի համար: Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ և չխաթարել օրվա խորհուրդը ավելորդ հարցումներով»,- լրագրողներին ասաց Գարեգին Երկրորդը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն