Ռուսական էներգակիրների ներկրման արգելքն անընդունելի է․ Օրբան | azatutyun.am

azatutyun.am։ Հունգարիան երբեք չի համակերպվի ռուսական էներգակիրների ներկրման Եվրամիության արգելքի հետ։ Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Նրա խոսքով՝ Բուդապեշտը թույլ չի տա ռուսական նավթի և գազի ներկրման արգելքը մտնի ուժի մեջ, քանի որ «առանց ռուսական էներգակիրների՝ կոմունալ ծախսերի նվազեցումն անհնարին կլինի»։

ԵՄ խորհուրդը ռուսական գազի ներկրման արգելքի մասին որոշումը կայացրել է երկուշաբթի օրը։ Որոշման համաձայն՝ Ռուսաստանում արդյունահանված գազը ԵՄ երկրներ կարող է մատակարարվել մինչև 2027 թվականի աշուն։ Հունգարիան արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստվում է այս որոշումը բողոքարկել Եվրադատարանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն