Մեզ ծանոթ աշխարհակարգն այլևս գոյություն չունի. Դանիայի վարչապետ | azatutyun.am

azatutyun.am։ Աշխարհակարգը, որի համար մենք պայքարում էինք 80 տարի շարունակ, այլևս գոյություն չունի և էլ երբեք չի վերադառնա։ Այս մասին այսօր հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդրիկսենը։

Դանիական կառավարության ղեկավարի խոսքով՝ Եվրոպայի համար առաջ շարժվելու միակ տարբերակը միասնական դիրքորոշմամբ հանդես գալն է։

«Մենք պետք է փորձենք նաև սերտ կապեր պահպանել Միացյալ Նահանգների հետ։ Ի վերջո, մենք ամերիկացիների հետ նույն մտահոգություններն ունենք կապված Արկտիկայում անվտանգության ապահովման հետ»,- նշել է Ֆրեդրիկսենը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն