azatutyun.am։ Կասկած չունեմ, որ այսօր Կրեմլում կայանալիք բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Ահմեդ Ալ-Շարաան քննարկելու են նաև Սիրիայում ռուսաստանցի զինվորականների տեղակայմանն առնչվող բոլոր հարցերը։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, որոնց համաձայն՝ պաշտոնական Դամասկոսը Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին, Պեսկովը նշել է՝ «Ասադի թեման մենք որևէ կերպ չենք մեկնաբանում»։