«ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է գործեն օրենքի շրջանակում»․ Միրզոյանը ԵԽԽՎ-ում պատասխանեց եկեղեցու վերաբերյալ հարցին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ-ում ելույթից հետո պատասխանեց նաև պատգամավորների հարցերին։

Նա բամբասանք անվանեց ԵԽԽՎ պատգամավորներից մեկի՝ Հայ առաքելական եկեղեցու և ՀՀ իշխանությունների միջև հարաբերությունների վերաբերյալ հարցը։

Պատգամավորը հարց ուղղեց, թե ժողովրդավարական, կրոնական, խոսքի ազատության իրավունքների խախտում չէ՞ Փաշինյանի հայտարարությունը, որ «ինքը պետք է ղեկակավարի ՀԱԵ-ն և ստեղծի ազգային եկեղեցի, որը չպետք է խառնվի պետության գործերին»։ Նա այս համատեքստում նշեց նաև շատ եպիսկոպոսների ձերբակալությունները։

Միրզոյանը նախ բամբասանք անվանեց հարցի բովանդակությունը, ապա ընդգծեց, որ Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։

«Պատկերացրեք՝ Դուք ունեք իրավիճակ, որ մի շարք քաղաքացիներ հրապարակային կերպով կոչ են անում բռնի ուժով հանել ժողովրդավար եղանակով ընտրված կառավարությանը, բացահայտորեն սպանության կոչ են հնչեցնում իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ իմ հասցեին։ Ի՞նչ որոշում կկայացնեիք Դուք։

Ինձ համար Հայաստանում կա օրենքի գերակայություն, և ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է գործեն օրենքի շրջանակում․ լինի հոգևորական, քաղաքական գործիչ, պաշտոնյա, դիրիժոր, արվեստագետ»,- ասաց նա։

Խոսելով հոգևորականների ձերբակալությունների մասին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ հիմա կան ընթացիկ դատական վարույթներ։

«Չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտելկ, բայց մենք լսել ենք այդ հայտարարությունները (բռնի ուժող իշխանությունը վերցնելու՝ խնբ․)․․․։ Շատ տխուր իրականություն է Հայաստանում, որ ունենք հոգևորականներ, որ սա արել են»,- պատասխանեց Միրզոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն