Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը 1,8 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել | factor.am

factor.am  Սեուլի դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահի կնոջը՝ Կիմ Գոն Հիին դատապարտել է մեկ տարի ութ ամիս ժամկետով ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել աղանդավորական Միավորման եկեղեցուց թանկարժեք նվերներ ընդունելու մեջ՝ հովանավորության դիմաց, հաղորդում է Yonhap գործակալությունը։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ի թիվս այլ իրերի՝ նա ստացել է Chanel-ի երկու պայուսակ և ադամանդե վզնոց, գրում է The Insider-ը:

Սա Կիմ Գոն Հիին առաջադրված միակ մեղադրանքը չէ: Գործակալությունը նշում է, որ Կիմը կասկածվում է նաև բաժնետոմսերի մանիպուլյացիայի և քաղաքական միջոցների մասին օրենքի խախտման մեջ, սակայն արդարացվել է մյուս մեղադրանքների մասով: Նրան մեղադրում էին, օրինակ, երկրում BMW-ի պաշտոնական դիլերի՝ Deutsch Motors-ի հետ դավադրության մեջ՝ բաժնետոմսերի գների մանիպուլյացիայի միջոցով անօրինական շահույթ ստանալու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն