Սլովակիայի կառավարությունը որոշել է առայժմ չմիանալ Գազայի հարցով «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը | armenpress.am

armenpress.am Սլովակիայի կառավարությունը որոշել է դեռ չմիանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ»  նախաձեռնությանը, որը միտված է Գազայի հատվածի վերակառուցման վերահսկմանը։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է  Սլովակիայի կողմից հաստատված փաստաթղթերում։

«Ստեղծված հանգամանքներում Սլովակիայի կառավարությունը որոշել է առայժմ չմիանալ Խաղաղության խորհրդին», – նշվում է փաստաթղթում, որը Սլովակիայի կառավարությունը հաստատել է հունվարի 28-ին։

Հունվարի 27-ին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ երկիրը պետք է մերժի «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը։ Նա նշել էր, որ Սլովակիան կմնա խաղաղության կողմնակից երկիր, բայց չի կարող միանալ նման ֆինանսական ներդրումներ պահանջող նախաձեռնությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն