Մեր հաջորդ հարվածն Իրանին ավելի հզոր է լինելու․ Թրամփ | azatutyun.am

azatutyun.am «Իրանի ափերին մեծ նավատորմ է մոտենում։ Այն շարժվում է մեծ արագությամբ և հզոր ուժով», – Truth Social սոցցանցի իր օգտահաշվում քիչ առաջ գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան նավատորմը առաջնորդում է «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը։

«Ինչպես և Վենեսուելայի պարագայում, այս դեպքում ևս այն պատրաստ է իր առաքելությունն իրականացնել արագորեն և եթե պետք լինի, բռնության կիրառմամբ», – գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով ինքը հույս ունի, որ «Իրանն արագորեն կնստի բանակցությունների սեղանի շուրջ և արդար ու իրավահավասար համաձայնագիր կկնքի»։

«Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, դա լավ է բոլոր կողմերի համար։ Ժամանակը, սակայն, սպառվում է, սա կենսական խնդիր է։ Ես նախկինում էլ ասել եմ՝ Իրանը պետք է գնա համաձայնագրի կնքման։ Նրանք չլսեցին ինձ, ինչին հետևեցին «Կեսգիշերային մուրճ» գործողությունը և Իրանի ահռելի կորուստները։ Հաջորդ հարվածը ավելի հզոր է լինելու, – զգուշացրել է Թրամփը՝ հավելելով, – մի ստիպեք ինձ գնալ այդ քայլին»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն