ԵՄ-ը հավանություն է տվել Հայաստանին 20 մլն եվրոյի աջակցություն տրամադրելուն azatutyun.am

azatutyun.am Եվրամիության անդամ 27 երկրները, այդ թվում՝ Հունգարիան հավանություն են տվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։ Որոշումն ընդունվել է այսօր ԵՄ խորհրդի նիստում, Բրյուսելից փոխանցում են «Ազատության» աղբյուրները։

Հայաստանը հիմնադրամից օժանդակություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի, սակայն Բուդապեշտն այն արգելափակել էր։ Երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, թե Հունգարիան դեմ չէ, որ Հայաստանը աջակցություն ստանա, պայմանով, որ նույնչափ օգնություն նաև Ադրբեջանին տրամադրվի։ Դիվանագիտական հանդիպումներից ու կուլիսային բանակցություններից հետո, սակայն, Հունգարիան փոխել է դիրքորոշումը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն