news.am Եվրահանձնաժողովը Բալթյան երկրներին և Լեհաստանին ավելի քան 110 միլիոն եվրո է հատկացրել՝ կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության համար։ Դրա մասին հայտնել են Լիտվայի էներգետիկայի նախարարությունիցը։
«Սա առաջին անգամն է, որ ԵՄ-ն ֆինանսավորում է էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Ֆինանսավորման չափը կազմում է 113 միլիոն եվրո»,- ասված է հայտարարության մեջ։
Լիտվայի նախարարության տվյալներով՝ այդ ֆինանսավորումը հնարավոր է դարձել Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի էլեկտրացանցերի՝ Լեհաստանի և Արևմտյան Եվրոպայի միջոցով համաժամեցման արդյունքում։ «Մենք մտադիր ենք շարունակել դիմել ԵՀ-ին՝ կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ և կարծում ենք, որ անհրաժեշտ է ստեղծել երկարաժամկետ ֆինանսավորման գործիք այդ նպատակների համար»,- ընդգծել են նախարարությունում։
Լիտվայի համար նախատեսված օգնության բաժինը կազմում է 22 միլիոն եվրո։