Թրամփը՝ Մինեսոտայում «ապաէսկալացիայի» մասին | 1lurer.am

1lurer.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստվում է «փոքր-ինչ նվազեցնել էսկալացիան» Մինեսոտա նահանգում երկրորդ դեպքից հետո, երբ ԱՄՆ քաղաքացին գնդակահարվել էր ICE ներգաղթի դաշնային ծառայության աշխատակիցների կողմից:

«Ի վերջո, դա սարսափելի էր։ Երկու դեպքն էլ սարսափելի էին»,- ասել է նա Fox News-ի հետ հարցազրույցում։

Միաժամանակ ԱՄՆ նախագահը Մինեապոլիսի քաղաքապետին կոչ է արել չխոչընդոտել  քաղաքի տարածքում ներգաղթի օրենքների կատարումը:

Քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը հայտարարել է, որ Մինեապոլիսը չի հետևում և չի կիրառելու դաշնային ներգաղթի օրենքները: ԱՄՆ նախագահին վրդովեցրել է այն հանգամանքը, որ քաղաքապետն այդ հայտարարությունն արել է իր հետ հեռախոսազրույցից հետո, որը Թրամփի բնորոշմամբ՝ շատ լավ է անցել:

Նախագահն առաջարկել է Ջեյքոբ Ֆրեյի մերձավոր շրջապատից որևէ մեկին բացատրել քաղաքապետին, որ այդ հայտարարությունն օրենքի շատ լուրջ խախտում է, և որ նա կրակի հետ է խաղում: Այդ մասին Թրամփը գրել է Truth Social-ում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն