Լրագրող Խադիջա Իսմայիլը ՄԻԵԴ-ում հաղթել է Ադրբեջանին  | civilnet.am

civilnet.am  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պարտավորեցրել է Ադրբեջանին վճարել հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային 12 հազար եվրո փոխհատուցում՝ 2010-ականների կեսերին հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքներով նրա դատապարտման համար։

Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին վճարել Իսմայիլովային 4 հազար եվրո՝ իրավաբանական ծախսերի փոխհատուցման համար։

ՄԻԵԴ-ը ներկայացրել է Խադիջա Իսմայիլովայի դեմ հարուցված մեղադրանքների ժամանակագրությունը՝ նշելով, որ դրանք կապված էին նրա գործունեության հետ որպես «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի (RFE/RL) ադրբեջանական ծառայության ղեկավար։

Դատարանը նշել է, որ 2014-ի նոյեմբերին Իսմայիլովայի նախկին աշխատակիցներից մեկը նրան մեղադրել է իրեն ինքնասպանության դրդելու մեջ։ Այդ մեղադրանքով Իսմայիլովան ձերբակալվել է, սակայն հետագայում ադրբեջանական դատարանները այդ գործը կարճել են։

2015-ի փետրվարին նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու հոդվածներով։ Ըստ իշխանության՝ որ Իսմայիլովան չարաշահել է իր լիազորությունները՝ RFE/RL-ի ադրբեջանական ծառայությունում անձանց ապօրինաբար աշխատանքի ընդունելով ծառայողական պայմանագրերով, ինչը, ըստ նրանց, հակասում էր Ադրբեջանի աշխատանքային օրենսգրքին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն