azatutyun.am Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Պեկինում հանդիպում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ բանակցությունների համար, որոնց միջոցով հույս ունի խորացնել երկու երկրների տնտեսական հարաբերությունները, հայտնում է Reuters-ը:
Սթարմերին Սին ընդունել է Ժողովրդական մեծ պալատում՝ շուրջ 40 րոպե տևող քննարկման համար, որից հետո նրանք միասին ճաշելու են։ Այսօր ավելի ուշ նա կհանդիպի նաև վարչապետ Լի Ցյանի հետ։
«Չինաստանը կարևոր դերակատար է համաշխարհային բեմում, և կենսական նշանակություն ունի, որ մենք կառուցենք ավելի զարգացած հարաբերություններ», – հանդիպման սկզբում Սթարմերը ասել է Սիին։
Չինաստանի նախագահը իր հերթին նշել է, որ Բրիտանիայի հետ հարաբերությունները անցել են «շրջադարձերով և խոչընդոտներով», որոնք չեն ծառայել որևէ երկրի շահերին, և որ Չինաստանը պատրաստ է զարգացնել երկարաժամկետ ռազմավարական գործընկերություն։
Սա Մեծ Բրիտանիայի վարչապետի առաջին այցն է Չինաստան 2018 թվականից ի վեր: