civilnet.am Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ափսոսանք է հայտնել, որ «Ռուսաստանը Վրաստանին հետ է քաշել իր ազդեցության դաշտ»՝ նշելով, որ Կրեմլը Հայաստանի նկատմամբ այսօր կիրառում է նույն մեթոդները, որոնք նախկինում կիրառել է Թբիլիսիի դեմ։
Այս մասին Սանդուն խոսել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր ելույթի ընթացքում։
Խոսելով «Ռուսաստանի ռազմական ագրեսիայի և հիբրիդային գործողությունների» մասին՝ Մայա Սանդուն նշել է, որ դրանք ուղղված են Եվրոպան թուլացնելուն, վերահսկելուն և բաժանելուն։ Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել վերջին երկու տարիներին Մոլդովայում ընտրական գործընթացներին միջամտելու Մոսկվայի փորձերին։ Սանդուի խոսքով՝ ինքը հպարտ է, որ Մոլդովան կարողացել է դիմակայել այդ «հարձակմանը», և դա հնարավոր է դարձել հասարակության միասնական ջանքերի շնորհիվ։
Այնուհետև Սանդուն անդրադարձել է Վրաստանին։ Նա ափսոսանք է հայտնել, որ «Ռուսաստանը Վրաստանին վերադարձրել է իր ազդեցության դաշտ»։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել պատերազմի վախը զենքի վերածելու միջոցով։ Նա նշել է, որ հասարակությանը փոխանցվել է ուղերձ, թե ընտրական սխալ որոշումը կարող է հանգեցնել խաղաղության կորստի։
Անդրադառնալով Վրաստանի հարևաններին՝ Սանդուն նշել է, որ «այժմ նույն ռազմավարության թիրախ է դառնում նաև Հայաստանը»։ Նրա խոսքով՝ այդ ռազմավարությունը նպատակ ունի թուլացնել ինքնիշխանությունը, ազդել ժողովրդավարական ընտրությունների վրա և շահարկել խոցելի թեմաները։
«Մենք Հայաստանի և նրա ժողովրդի կողքին ենք՝ այս ճնշումներին դիմակայելու և իրենց ժողովրդավարական ապագան պաշտպանելու ճանապարհին»,- հավելել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում