Կոլումբիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ | azatutyun.am

azatutyun.am Կոլումբիայի հյուսիս-արևելքում տեղի է ունեցած ինքնաթիռի վթարի, ինչի հետևանքով զոհվել է օդանավում բոլոր գտնվողները՝ 15 մարդ, այդ թվում՝ տեղացի օրենսդիր, հայտնել է պետական Satena ավիաընկերությունը։

Beechcraft 1900 երկշարժիչ տուրբոպղպային ինքնաթիռը կեսօրից առաջ օդ է բարձրացել Վենեսուելայի հետ սահմանին գտնվող Կուկուտայից՝ կարճ թռիչք կատարելու դեպի Օկանա քաղաք, նշել է Satena-ն։

Օդային երթևեկության կառավարման ծառայությունը կորցրել է կապը ինքնաթիռի հետ թռիչքի սկսվելուց 12 րոպե անց, հավելել է ավիափոխադրողը։

Վթարի պատճառներն առայժմ չեն նշվում:

Ուղևորների ցանկի համաձայն, որը հրապարակել է ավիաընկերությունը, ինքնաթիռում գտնվել են օրենսդիր Դիոգենես Քվինտերոն և նրա թիմի անդամները, ինչպես նաև Կառլոս Սալսեդոն, որ մարտին նախատեսված ընտրությունների Կոնգրեսի թեկնածու էր։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն