Ավելի քան 656 մլն դրամ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի համար

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ավելի քան 656 միլիոն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմին 2026թ. Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի  կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերման համար:

Համապատասխան որոշման նախագծին չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տրվեց ՀՀ կառավարության նիստին:

Գագաթնաժողովի  կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվել է գնման ընթացակարգ, և կնքվել է պայմանագիր՝ ավելի քան 1,6 միլիարդ (1 656 295 200) ՀՀ դրամով:

Ըստ հիմնավորման՝ նշված ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ վարչապետի աշխատակազմի 2026թ. իրականացվող գնումների պլանով արդեն իսկ հատկացվել է նախնական 1 մլրդ դրամ, և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2026թ պահուստային ֆոնդից հատկացնել 656 295 200 ՀՀ դրամ:

«Որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի անխոչընդոտ ապահովել 2026 թվականին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի  կազմակերպումը»,- ասվում է հիմնավորման մեջ:

Հիշեցնենք, որ 2026 թվականի գարնանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում: Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները անցկացվում են տարեկան երկու անգամ: Նախաձեռնության հեղինակ է համարվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն