Ռուսական զինուժը հարվածել է Զապորոժիեի մարզի Վոլնյանսկ քաղաքին. կան զոհեր | azatutyun.am

azatutyun.am  Անցած գիշեր ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի մարզի Վոլնյանսկ քաղաքին, հայտնում է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։ Ըստ նրա, կա երեք զոհ, մեկ վիրավոր:

Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքերի հարվածները քաղաքին եղել են կեսգիշերի մոտ։ Վնասվել են տներ:

Ուկրաինայի իշխանությունները և միջազգային կազմակերպությունները քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության վրա հարվածները որակում են որպես Ռուսաստանի կողմից կատարված ռազմական հանցագործություններ, մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները հերքում են դա՝ պնդելով, որ հարձակումները ուղղված են ռազմական թիրախների դեմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն