ԱՄՆ-ն ու Եվրոպան համաձայնեցրել են Կիևի անվտանգության երաշխիքները, տարածքների հարցը մնում է չլուծված․ Ռուբիո | factor.am

factor.am  ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները ընդհանուր համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որոնք խաղաղության գործընթացի հիմնական պահանջն են, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Սենատում լսումների ժամանակ նա նշել է, որ դա ենթադրում է եվրոպական զորքերի սահմանափակ կոնտինգենտի տեղակայում, հիմնականում՝ ֆրանսիական և բրիտանական, ինչպես նաև ամերիկյան անվտանգության երաշխիքներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ նրա՝ եվրոպացիները չեն կարողանա իրականացնել նման միջոցառումներն առանց Վաշինգտոնի աջակցության՝ վերջին տասնամյակների ընթացքում պաշտպանության ոլորտում անբավարար ներդրումների պատճառով։

Միայն մեկ հարց է մնում չլուծված՝ Ուկրաինայի արևելքում գտնվող տարածքները։

«Գիտեմ, որ ակտիվ աշխատանք է տարվում այս հարցի շուրջ երկու կողմերի տեսակետները համաձայնեցնելու հնարավորությունն ուսումնասիրելու ուղղությամբ։ Սա կամուրջ է, որը դեռ պետք է անցնել»,- ասել է Մարկո Ռուբիոն՝ հավելելով, որ այս հարցը «շատ բարդ» կլինի, հատկապես՝ Ուկրաինայի համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն