Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով քրեական վարույթների շրջանակներում պետբյուջե է վերականգնվել 460,417,195,0 դրամ չափով պետությանը պատճառված վնաս. ԲԸՏՄ

ԲԸՏՄ-ն ներկայացրել է ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտում 2025-ի վերահսկողության արդյունքները:

Ըստ այդմ՝ իրականացվել է՝ 100 ստուգում։ Արձանագրվել է՝ 207 իրավախախտում։ Կայացվել է՝ 195 վարչական տույժի որոշում։

Նշանակվել է՝ 27,160,000 դր․ տուգանք։

Հայտնաբերվել է՝ 233 ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալը թաքցնելու դեպք, 2,042,139,643 դր․ շրջակա միջավայրին պատճառված վնաս, 14,906,381,0 խմ հայտնաբերված ապօրինի հանքանյութի ծավալ, որով՝ 26,369,045,787 դր․ պետությանը պատճառված վնասը հաշվարկվել է ՊԵԿ-ի կողմից։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված հաղորդումների հիմքով Քննչական կոմիտեում հարուցված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով քրեական վարույթների շրջանակներում ՀՀ պետբյուջե է վերականգնվել 460,417,195,0 դր․ չափով պետությանը պատճառված վնաս։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն