ԵՄ-ն և Ադրբեջանը Նախիջևանում երկաթուղային նախագիծ են սկսում | civilnet.am

civilnet.am Եվրամիությունը և Ադրբեջանը, Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ, համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործման ուսումնասիրության աշխատանքները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության փոխանցմամբ՝ այս ներդրումն ուղղված է Ադրբեջանում և ավելի լայն տարածաշրջանում տնտեսական հոսքերի բարելավմանը:

Նշվում է, որ Կողմերը մտադիր են տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի և առևտրի ոլորտներում կայուն կապերի միջոցով ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու բարեկեցությանը:

Հունվարի 21-ին Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանին` Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման գործում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն