Վրաստանը խստացնում է դրամաշնորհների ստացման կարգը | azatutyun.am

azatutyun.am  Վրաստանի իշխող կուսակցությունը առաջարկել է լրացումներ կատարել «Դրամաշնոհների մասին» օրենքում։

«Վրացական երազանքի» կողմից առաջարկվող փոփոխությունների համաձայն կառավարությունը արտերկրից տրամադրվող դրամաշնորհների վերահսկման հավելյալ լիազորություններ է ստանալու։ Մասնավորաբար, իրավաբանական անձը արտերկրից կարող է դրամաշնորհ ստանալ միայն կառավարության նախնական համաձայնության դեպքում։

«Մեզ բացահայտ կերպով ասում են, որ փորձում են իրենց գործակալական ցանցի ֆինանսավորման տարբերակներ գտնել։ Նման իրավիճակում իրեն հարգող պետությունը պարտավոր է այնպիսի օրենսդրական բազա ստեղծել, որը կպաշտպանի քաղաքացիներին բացահայտ սպառնալիքներից», – հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Իրակլի Կիրցխալիան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն