Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել

Հունվարի 24-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7 կմ-ին կանգնեցրել են Կարմիր գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդու վարած «Օպել» մակնիշի մեքենան։ Վարորդը բեռնախցիկից ներկայացրել է 391 հատ՝ ընդհանուր մոտ 182 կգ սիգ տեսակի ձուկ և հայտնել, թե այն գնել է անծանոթ անձից։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այս դեպքից մոտ չորս ժամ անց ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 55 կմ-ին կանգնեցրել են Գավառի բնակիչ 53-ամյա տղամարդու վարած «Ֆորդը»։ Վարորդը ներկայացրել է ընդհանուր 100 կիլոգրամ քաշով 300 սիգ։ Նա նույնպես հայտնել է, թե ձուկը գնել է անծանոթ անձից։

Երկու դեպքով էլ հայտնաբերվածը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն