Իրանի նախագահը կարգադրել է հրապարակել ցույցերի ժամանակ բոլոր զոհվածների անունները | armenpress.am

armenpress.am Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարգադրել է հրապարակել երկրում վերջին շաբաթներին տեղի ունեցող ցույցերի ու անկարգությունների բոլոր զոհերի անունները։ Ինչպես հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մոհամմադ Մեհդի Թաբաթաբեին:

Նա հայտնել է, որ նախագահի կարգադրությամբ «վերջին ողբերգական միջադեպերի ժամանակ կյանքը կորցրած բոլոր անձանց անունները և տվյալները կհրապարակվեն»։

Թաբաթաբեին նշել է, որ այս քայլը պատասխանն է վիճակագրությունը նենգափոխելու՝ արևմտյան զանգվածային լրատվամիջոցների փորձերին: «Նպատակն է մերկացնել յուրաքանչյուրին, ով ստում է», – հավելել է նա:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունվարի 23-ին հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 3117-ի, նրանց թվում կան ինչպես խաղաղ քաղաքացիներ, այնպես էլ  անվտանգության ուժերի աշխատակիցներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն