ՌԴ-ն և Ուկրաինան 2026 թվականին զոհված զինծառայողների մարմինների առաջին փոխանակումն են իրականացրել | factor.am

factor.am  Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել, հայտնել է փոխանակման հարցերով զբաղվող  ՌԴ Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը, գրում է Meduza-ն։

Ռուսական կողմն Ուկրաինային հանձնել է 1000 զոհվածի մարմին, իսկ ուկրաինական կողմից ստացել է 38 ռուս զինծառայողի մարմին։

Ռազմագերիների հետ վերաբերմունքի ուկրաինական համակարգող շտաբը հաստատել է մարմինների փոխանակումը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զոհված զինվորների մարմինների վերջին փոխանակումը տեղի էր ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 19-ին։ Մոսկվան Կիևին էր հանձնել 1003 մարմին և ստացել 26 դի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն