Երևանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին միացել է ևս 9 մարտական հաշվակ

Երևանում գտնվող անձեռոցիկի արտադրամասում բռնկված հրդեհի մարման նպատակով տեղում աշխատում է 15 մարդական հաշվարկ։ Այս մասին տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից՝ ընդգծելով, որ հրդեհի բարդությունից ելնելով տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ։

«Հրդեհի բարդությունից ելնելով տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս ինը մարտական հաշվարկ»,– հայտնում են ՓԾ-ից։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն