Գևորգ Պապոյանը Բուլղարիայի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախաձեռնությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցեր։

«Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում, կարևորում է ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում մենք մեծապես կարևորում ենք Բուլղարիայի փորձը եվրոպական ինտեգրման հարցում և պատրաստակամ ենք ընդլայնել գործնական տնտեսական համագործակցությունը Բուլղարիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձևաչափերում»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարն անդրադարձել է նաև ՀՀ տնտեսության ոլորտի առաջնահերթություններին՝ ընդգծելով արտահանման դիվերսիֆիկացման կարևորությունը, տեղական արտադրանքի որակի բարձրացման անհրաժեշտությունը և դրա համապատասխանեցումը Եվրոպական միության չափանիշներին։

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախաձեռնությունները՝ ընդգծելով դրանց կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության և երկարաժամկետ խաղաղության համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն