Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։

«Պատիվ ունեցա հանդիպելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ՝ Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) Բյուրոյի անդամների մասնակցությամբ։

Մեր քննարկումը կենտրոնացած էր Խորհրդի աշխատանքի և դրա աճող կարևորության վրա՝ ներկայիս բարդ գլոբալ միջավայրում, հատկապես Տնտսոցխորհի 80-ամյակի համատեքստում։

Ընդգծեցի արդյունավետ համակարգման կարևորությունը, կենսաբազմազանության դերը կայուն զարգացման առաջխաղացման գործում, ինչպես նաև հատուկ իրավիճակում գտնվող երկրների, այդ թվում՝ դեպի ծով ելք չունեցող և միջին եկամուտ ունեցող երկրների առանձնահատուկ կարիքները։

Քննարկեցինք նաև, թե ինչպես կարող է Տնտսոցխորհը ուժեղացնել իր դերակատարությունը և ավելի լավ համախմբել ՄԱԿ-ի համակարգը՝ ապահովելով ավելի մեծ հաշվետվողականություն և իրական ազդեցություն՝ հաջակցություն անդամ պետությունների առաջնահերթությունների»,- գրել է Հովհաննիսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն