Արգենտինայում ՀՀ դեսպանն ու Պերուի Կոնգրեսի նախագահը քննարկել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Արգենտինայում ՀՀ դեսպանն ու Պերուի Կոնգրեսի նախագահը քննարկել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Պերուի մայրաքաղաք Լիմա կատարած այցի վերջին օրը Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Վիրաբյանը հանդիպել է Պերուի Կոնգրեսի նախագահ Ֆերնանդո Ռոսպիգլիոսի Կապուռոյին։

Այս մասին հայտնում է Արգենտինայում ՀՀ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ հանդիպմանը դեսպան Վիրաբյանը զրուցակցին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովում ձևավորվել է Պերուի հետ բարեկամության խումբ՝ ութ պատգամավորների մասնակցությամբ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը, ինչպես նաև օրենսդիր մարմինների միջև միջազգային համագործակցային կապերի հաստատման և զարգացման անհրաժեշտությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն