Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան և Եվրոպական միությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բադալյանը հունվարի 28-ին այցելել է Լյեժ՝ ծանոթանալու ընթացիկ տարվա գարնանը նախատեսվող ԹՈՒՄՈ կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքներին։
Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանության փոխանցմամբ՝ Լյեժի սրտում գտնվող «Le Grand Post» համալիրում հանդիպում է կայացել նախագծի պատասխանատուների հետ, որի ժամանակ քննակվել են Լյեժու «TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի» գործունեության մեկնարկի աշխատանքներին, ինչպես նաև կենտրոնի ծրագրային հագեցվածությանն առնչվող հարցերը։
Դեսպան Տիգրան Բալայանն ընդգծել է իրականացվող աշխատանքների կարևորությունը` նշելով, որ Հայաստանում սկիզբ առած հաջող փորձը լայն հնարավորություն է բացում ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդների կրթության, նորարարական մտածողության զարգացման և միջազգային համագործակցության խորացման համար։
Նշվում է, որ դեսպան Բալայանը շրջայց է կատարել ԹՈՒՄՈ-ի համար նախատեսված սրահներում, ծանաթացել ընթացող աշխատանքներին և ծրագրերին։