Թրամփը հայտարարել է Մեքսիկայի նախագահի հետ արդյունավետ հեռախոսազրույցի մասին | armenpress.am

armenpress.am Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ արդյունավետ զրույց է ունեցել Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։

Այս մասին ԱՄՆ նախագահը նշել է Truth Social սոցիալական ցանցում՝ մանրամասնելով, որ զրույցի թեմաներն են եղել սահմանային անվտանգությունը, առևտուրը և թմրանյութերի վերահսկողությունը։

«Ես շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։ Այն բացառիկ լավ անցավ երկու երկրների համար էլ։ Զրույցի հիմնական ուշադրության կենտրոնում էին սահմանային հարցերը, թմրանյութերի վերահսկողությունը և առևտուրը»,-գրել է Թրամփը։

Դոնալդ Թրամփը նաև շեշտել է, որ ինքը և Մեքսիկայի նախագահը շուտով կրկին կզրուցեն և հանդիպումներ կկազմակերպեն ԱՄՆ-ում և Մեքսիկայում։

«Մեքսիկան հիանալի և շատ խելացի առաջնորդ ունի․ նրանք (խմբ․ մեքսիկացիները) պետք է շատ հպարտ լինեն այդ կապակցությամբ»,-եզրափակել է ԱՄՆ նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն