Բայրամովն Արաղչիին հավաստիացրել է, որ Բաքուն չի օժանդակի Իրանի դեմ ռազմական գործողություններին | civilnet.am

civilnet.am  Ադրբեջանը երբեք թույլ չի տա օգտագործել իր տարածքը կամ օդային տարածքը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար. հունվարի 29-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտգործնախարար Սեյիդ Աբբաս Արաղչիին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Բայրամովը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ և շեշտել, որ կողմերը պետք է զերծ մնան Իրանի շուրջ անկայունություն հարուցող քայլերից ու հռետորաբանությունից։

Բայրամովը հավելել է, որ առկա հիմնախնդիրները պետք է կարգավորվեն բացառապես միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ դիվանագիտական երկխոսության ճանապարհով։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին հնարավոր նոր ռազմական հարվածների մասին՝ հայտարարելով, որ դեպի երկրի ափեր է ուղևորվում հսկայական նավատորմ, որը պատրաստ է գործել «արագությամբ և բռնությամբ», եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղան։ Այս սպառնալիքները հաջորդել են Իրանում տեղի ունեցած ներքին բողոքի ակցիաներին, որոնք ճնշվել էին կոշտ ուժի կիրառմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն