Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը | azatutyun.am

azatutyun.am  Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը, դրանք արդեն ամեն շաբաթ կանցկացվեն: Խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն «Ազատությանը» հայտնեց, որ այսօրվա նիստում քննարկելու են անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Անկախության հռչակագրի հարցը կա՞ օրակարգում. Իոաննիսյանն ասաց՝ դեռ ոչ: Ավելի վաղ արդարադատության նախարարն ասել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մարտին՝ այսինքն մեկ ամսից:

Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելը հայ – ադրբեջանական պայմանագիրը ստորագրելու Բաքվի նախապայմանն է, Ադրբեջանը տեքստում իր նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակման պատճառով: Հայաստանի իշխանությունները հերքում են, թե Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով, վարչապետն ասում է՝ գործող Սահմանադրությունը լեգիտիմության պակաս ունի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն